Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու

Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու
19.01.2021 | 13:00

«Փաստի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։

Նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների ներկայացրած հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալություն։ Դավթյանը անհանգստություն է հայտնել, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որևէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը և ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 7594

Մեկնաբանություններ